ՎՎարդուհի Բալյան

ԱՀ ԱԳՆ-ն ողջունում է Եվրախորհրդարանի պատգամավորների նախաձեռնությունը

ԱՀ ԱԳՆ-ն ողջունում է Եվրախորհրդարանի պատգամավորների նախաձեռնությունը

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությունը: 

«Բարձր ենք գնահատում Եվրոպական խորհրդարանի 121 անդամների նամակը՝ ուղղված Եվրոպական հանձնաժողովի նախագահին և Եվրոպական խորհրդի նախագահին՝ ներկայումս Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության մասին:

Կարևորում ենք Եվրոպական խորհրդարանի անդամների դիրքորոշումը՝ բարձրաձայնել Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների մասին և պաշտպանել Արցախի օրինական պահանջը։ Այն մարդասիրության, բարոյական արժեքների և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների նկատմամբ հարգանքի օրինակելի դրսևորում է»,- ասված է ԱՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում