ՄՄարի Կոստանյան

Եթե ԵՄ-ը խնդիրներ է ուզում Մինսկի դեմ պատժամիջոցների պատճառով, ապա կստանա. Ալեքսանդր Լուկաշենկո

Եթե ԵՄ-ը խնդիրներ է ուզում Մինսկի դեմ պատժամիջոցների պատճառով, ապա կստանա. Ալեքսանդր Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ եթե Եվրամիությունը խնդիրներ է ուզում Մինսկի նկատմամբ պատժամիջոցների պատճառով, ապա նրանք կստանան: Ընդ որում՝ երկրի ղեկավարը Բելառուսի վարչապետին հանձնարարել է հանրապետությունում Եվրամիության խոշոր նախագծերի ու ձեռնարկությունների մասին  տեղեկություններ հավաքել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Եթե եվրոպացիները խնդիրներ են ուզում՝ կապված պատժամիջոցների հետ, ապա նրանք կստանան դա: Այլևս ոչինչ չեմ ասի, ժամանակը ցույց կտա: Ինձ տեղեկություններ տվեք եվրոպական խոշոր նախագծերի և ձեռնարկությունների մասին, որոնք ստեղծվել են Բելառուսի տարածքում: Կհետևենք նրանց աշխատանքին: Կարևորն այն է, որ անպատասխան ոչինչ չպետք է մնա»,- հայտարարել է Լուկաշենկոն վարչապետի հետ հանդիպման ժամանակ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում