ՄՄարիամ Մխիթարյան

Բազմահազարանոց միջոցառումներ դիմակով և առանց դիմակի Եվրոպայում

Բազմահազարանոց միջոցառումներ դիմակով և առանց դիմակի Եվրոպայում

Մեծ Բրիտանիայում անցկացվել է համավարակի մեկնարկից ի վեր առաջին առկա երաժշտական ​​փառատոնը: Հանգստյան օրերին Լիվերպուլի Սեֆթոն պարկում հնչել է երկրի հայտնի դիջեյների երաժշտությունը:

Միջոցառմանը երկու օրվա ընթացքում ներկա է եղել մոտ 6 հազար հանդիսատես և  հուրախություն նրանց, դիմակներ կրելն ու սոցիալական հեռավորություն պահելը պարտադիր չէին: Պարի տարածք մուտք գործելու համար անհրաժեշտ էր միայն կորոնավիրուսի բացասական թեստ, որը պետք է արված լիներ ոչ ուշ, քան 24 ժամ առաջ, գրում է euronews-ը:

Մադրիդում էլ կայացել է ցլամարտը, որին հանդիսատեսը հետևել է տրիբունաներից: Իշխանությունների հրամանով, Լաս Վենտաս արենայի զբաղվածության մակարդակը չպետք է գերազանցեր 40%-ը: Այստեղ էլ մոտ 6 հազար մարդ է կարողացել հետևել ցլամարտին, բայց ի տարբերություն Լիվերպուլի, դիմակ կրելը պարտադիր է եղել:

Ինչպես միշտ, այս անգամ էլ միջոցառումն առաջացրել է կենդանիների պահպանության տեղական կազմակերպությունների բողոքի ալիքը: Նրանք վերջին տարիներին ակտիվացրել են ցլամարտերը արգելելու իրենց պայքարը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում