ՄՄարիամ Մխիթարյան

Վաշինգտոնը չի բացառել 2022 թվականին Պեկինի Օլիմպիական խաղերը բոյկոտելու հավանականությունը

Վաշինգտոնը չի բացառել 2022 թվականին Պեկինի Օլիմպիական խաղերը բոյկոտելու հավանականությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից 2022 թվականին Պեկինի Օլիմպիական խաղերը բոյկոտելու հավանականությունը: Այս մասին նա խոսել է CBS News-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ այս պահին այդ հարցն առանցքային չէ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի համար, քանի որ կան ավելի կարևոր խնդիրներ, և հետո՝ դեռ մեկ տարի ժամանակ կա: Այնուամենայնիվ, ամերիկացի դիվանագետը չի բացառել բոյկոտի տարբերակը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԱՄՆ-ի կողմից Պեկինի Օլիմպիական խաղերի հնարավոր բոյկոտի վերաբերյալ Վաշինգտոնի քննարկումներն անվանել էր «անհավատալի գռեհկություն»:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ Վաշինգտոնը քննարկում է իր օտարերկրյա դաշնակիցների ու գործընկերների հետ Պեկինի խաղերի «միասնական բոյկոտի» գաղափարը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում