ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ սենատորներն առաջարկում են Թուրքիայում մարդու իրավունքների խախտումները դատապարտող բանաձև ընդունել

ԱՄՆ սենատորներն առաջարկում են Թուրքիայում մարդու իրավունքների խախտումները դատապարտող բանաձև ընդունել

ԱՄՆ դեմոկրատ սենատորներ Էդուրադ Մարքին, Ռոն Ուայդենն ու Ջեֆ Մերքլին հայտարարել են Թուրքիայում մարդու իրավունքների խախտումները դատապարտող բանաձև ընդունելու վերաբերյալ ևս մեկ առաջարկ անելու մասին: Այս մասին նշվում է սենատոր Էդուրադ Մարքիի պաշտոնական կայքում:

Նշվում է, որ Թուրքիայում մարդու իրավունքների կոպիտ խախտումները շատացել են երկրում տեղի ունեցած 2016-ի հեղաշրջման փորձից հետո: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը արշավ է սկսել լրագրողներին, քաղաքական հակառակորդներին, վտարանդիներին, ակտիվիստներին, փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև արտասահմանում բնակվող թուրքերին լռեցնելու համար:

Այս օրինագծով հստակ է դառնում, որ Միացյալ Նահանգները պետք է իր կարևորագույն լծակներն օգտագործի Թուրքիայում ժողովրդավարության առաջընթացի հետագա քայքայումը կանխելու համար: Սենատորներ Էդուրադ Մարքին ու Ռոն Ուայդենն Թուրքիայում մարդու իրավունքների խախտումները դատապարտող բանաձև են ներկայացրել 2017-ին և 2019-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում