ՄՄարի Կոստանյան

Աֆղանստանում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով մահացել է 30 մարդ, կան տասնյակ տուժածներ

Աֆղանստանում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով մահացել է 30 մարդ, կան տասնյակ տուժածներ

Աֆղանստանի Լոգար նահանգում ավտոմեքենայի հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 30 մարդ: Զոհերի թվում եղել են ուսանողներ՝ փոխանցում է BBC-ն:

Կան տասնյակ տուժածներ: Պայթյունը տեղի է ունեցել հյուրատան հարևանությամբ: Պայթյունի հզոր ալիքից շենքի տանիքը փլուզվել է, հյուրերը մնացել են փլատակների մեջ: Վնասվել են նաև մոտակայքում գտնվող հյուրանոցն ու բնակելի տները:

Դեռևս ոչ մի կազմակերպություն չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը: Աֆղանստանում բռնություններն ավելացել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր մինչև սեպտեմբերի 11-ը երկրից զորքերի դուրսբերման մասին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում