ԱԱրման Գալոյան

Այգեշատի բնակչին ծանր վնաս պատճառելու առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Այգեշատի բնակչին ծանր վնաս պատճառելու առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է դեռևս 2015 թ. Այգեշատ գյուղի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննության տվյալներով՝ Աղավնատուն գյուղի բնակիչը, ալկոհոլ օգտագործած վիճակում, Այգեշատ գյուղի բնակչին ծաղրի է ենթարկել, ինչի շուրջ սկսված վիճաբանության և փոխադարձ քաշքշուկի ժամանկ Աղավնատուն գյուղի բնակիչն իր մոտ պահվող կտրող-ծակող գործիքով, ուղղակի դիտավորությամբ, բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս՝ պատճառելով ինչպես թեթև, այնպես էլ՝ կյանքին վտանգ սպառնացող մարմնական ծանր վնասվածքներ և դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Աղավնատուն գյուղի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, սակայն, միաժամանակ, թույլատրելի համարել այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում