ԱԱննա Ավետիսյան

Ստեփանավանում նոր դպրոց է կառուցվում՝ 432 աշակերտի համար

Ստեփանավանում նոր դպրոց է կառուցվում՝ 432 աշակերտի համար

Ստեփանավանում մեկնարկել են Մովսես Խորենացու անվան թիվ 3 դպրոցի կառուցման աշխատանքները։

Դպրոցի հին շենքը գտնվում է Աշոտաբերդ թաղամասում. թե՛ թաղամասի շենքերը և թե՛ դպրոցն ու մանկապարտեզը կառուցվել են 88-ի աղետից անմիջապես հետո և ժամանակավոր՝ 20 տարի ժամկետով հանձնվել շահագործման։

Դպրոցի շենքն այսօր արդեն գտնվում է խիստ վթարային վիճակում, նույնիսկ վերակառուցման ենթակա չէ, տանիքն ամբողջովին շարքից դուրս է եկել, իսկ հիմքերը խարխլված են։ Դպրոցի բնականոն աշխատանքները չդադարեցնելու նպատակով այժմ գործում է շենքի միայն մեկ հատվածը։ Ուստի որոշում է կայացվել կառուցել բոլորովին նոր՝ մոդուլային դպրոց հին շենքի հարևանությամբ` նույն թաղամասում։

Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։ Ինչպես դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով կառուցվող մյուս բոլոր դպրոցները, այս մեկը ևս կունենա հարմարավետ դասասենյակներ` հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչպես նաև մարզադահլիճ, հանդիսությունների սրահ։

Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջոցներով։

Ստեփանավանի դպրոցի կառուցման համար կներդրվի 1 միլիարդ 315 միլիոն դրամ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում