ՌԴ պաշտպանության նախարարության մարդատար ինքնաթիռը կործանվել է Սև ծովի վրա

ՌԴ պաշտպանության նախարարության մարդատար ինքնաթիռը կործանվել է Սև ծովի վրա

Դեկտեմբերի 25-ի լուսաբացին Սոչիից Լաթաքիա ուղևորվող ինքնաթիռը թռիչքից երկու րոպե անց անհետացավ ռադարներից: Այնուհետև պարզվեց, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության Տու-154-ը Սոչիի մոտ ընկել է Սև ծովը:

Քննարկվում է օդանավի կործանման մի քանի վարկած, ընդ որում, հենց սկզբից շրջանառության մեջ դրված ահաբեկչության վարկածը Դաշնության իրավապահները կտրականապես հերքել են: Կործանված ինքնաթիռում եղել է 93 մարդ, այդ թվում՝ լրագրողներ և Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամներ: Ավիավթարի հետևանքով զոհվածների ցանկում երկու հայկական ազգանուն կա: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում