ՄՄարիամ Մխիթարյան

Բաղդադը՝ հրթիռակոծության թիրախում

Բաղդադը՝ հրթիռակոծության թիրախում

Հրթիռակոծման է ենթարկվել Բաղդադի միջազգային օդանավակայանում ԱՄՆ-ի կողմից շահագործվող ռազմաբազան, հայտնում է Interfax-ը: Ըստ տեղեկությունների, թիրախի ուղղությամբ արձակվել է երեք հրթիռ, որից մեկն ընկել է բազայի թռիչքուղու մոտ, վիրավորվել է մի իրաքցի աշխատակից:

Իրաքի մայրաքաղաքի «կանաչ գոտին» պարբերաբար թիրախավորվում է ինքնաշեն կայանքներից: Տարածքում գործում են պետական ​​գրասենյակներն ու դեսպանատները, ինչպես նաև Բաղդադի միջազգային օդանավակայանը, որին մոտ է ռազմական օդանավակայանը:

Իրաքի տեղական հեռուստաալիքների տվյալներով` ութ հրթիռ է արձակվել Բաղդադի ուղղությամբ: Նրանցից երեքն ընկել են տեղական օդանավակայանի հարակից տարածքում, մեկը պայթել է Ալ-Կարխ կենտրոնական բանտի մոտ, երկրորդը՝ Հակաահաբեկչական ծառայության ակադեմիայի դատարկ բակում, իսկ երրորդը` Իրաքի արագ արձագանքման գնդի շտաբի մոտ: Ըստ իրաքյան կողմի՝ զոհեր չկան:

Առայժմ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել հրթիռակոծման պատասխանատվությունը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում