ՄՄարի Կոստանյան

Կանադացի պատգամավորը դիմել է երկրի արտգործնախարարին՝ կոչ անել ազատ արձակել հայ ռազմագերիներին

Կանադացի պատգամավորը դիմել է երկրի արտգործնախարարին՝ կոչ անել ազատ արձակել հայ ռազմագերիներին

Կանադայի Կանաչների կուսակցության խորհրդարանական ղեկավար Էլիզաբեթ Մեյը նամակ է հղել երկրի արտգործնախարար Մարկ Գարնոյին, որտեղ Կանադայի կառավարությանը հորդորում է հետևել Human Rights Watch-ի առաջարկներին՝ կոչ անելով անմիջապես ազատ արձակել հայ ռազմագերիներին:

Իր նամակում Էլիզաբեթ Մեյը լուրջ մտահոգություն է հայտնել ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրի կապակցությամբ:

Հղում անելով Human Rights Watch-ի զեկույցին՝ կանադացի պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանը հայ ռազմագերիների հանդեպ ցուցաբերում է անընդունելի վերաբերմունք: Մեյը պատերազմական հանցանք է համարել այդ ամենը:

Էլիզաբեթ Մեյը մտահոգված է, որ Ադրբեջանի կալանավայրերում պահվող հայ ռազմագերիները գտնվում են հետագայում էլ բռնությունների ենթարկվելու վտանգի տակ: Նամակում ասվում է, որ Կանադան պետք է աջակցի Human Rights Watch-ի առաջարկներին և իր համերաշխությունը հայտնի հայ ռազմագերիներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում