ՄՄարի Կոստանյան

ՌԴ ԱԳՆ-ը խոստացել է համարժեք պատասխանել Չեխիայի՝ ռուս դիվանագետների դեմ հավանական նոր քայլերին

ՌԴ ԱԳՆ-ը խոստացել է համարժեք պատասխանել Չեխիայի՝ ռուս դիվանագետների դեմ հավանական նոր քայլերին

Պաշտոնական Մոսկվան կարձագանքի Պրահայի՝ ռուս դիվանագետների նկատմամբ հավանական նոր քայլերին ու գործողություններին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Չկա խնդիրը լուծելու կամ այն կանխարգելելու ցանկություն, հակառակը՝ կա խնդիրը խորացնելու ցանկություն: Եթե նման մոտեցումը շարունակվի, ապա համարժեք պատասխան կլինի: Եվ այդ մասին Պրահան լավ տեղյակ է»,-հայտարարել է Մարիա Զախարովան:

Ավելի վաղ Չեխիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ ՌԴ-ից վտարված չեխ դիվանագետները պետք է հինգշաբթի վերադարձվեն, հակառակ դեպքում Չեխիայում ՌԴ դեսպանության աշխատակազմը կկրճատվի՝ հասնելով չեխերի թվակազմին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում