ՄՄարիամ Մխիթարյան

Ինդոնեզիան որոնում է 53 նավաստիով անհետ կորած մարտական սուզանավը

Ինդոնեզիան որոնում է 53 նավաստիով անհետ կորած մարտական սուզանավը

Ինդոնեզիայի ռազմածովային ուժերը փնտրում են երկրի անհայտ կորած սուզանավն իր 53 նավաստիով: Օգնության համար իշխանությունները դիմել են Ավստրալիային և Սինգապուրին, հայտնում է Reuters-ը:

Գերմանական արտադրության KRI Nanggala-402 սուզանավը չորեքշաբթի վաղ առավոտյան տորպեդային վարժանքներ է իրականացրել Բալիի հյուսիսում գտնվող ջրերում, որից հետո նրա հետ կապը խզվել է:

Սուզանավը կառուցվել էր Գերմանիայում 1978 թվականին, իսկ Հարավային Կորեայում նավի երկամյա վերանորոգումն ավարտվել էր 2012 թվականին: Ջակարտան ունի հինգ սուզանավ՝ երկուսը գերմանական, երեքը՝ համեմատաբար նոր հարավկորեական:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում