Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՆՆարեկ Սահակյան

Գյուղսարքավորումներ՝ Սյունիքի մարզի սահմանամերձ երկու գյուղի

Գյուղսարքավորումներ՝ Սյունիքի մարզի սահմանամերձ երկու գյուղի
Այսօր Սյունիքի մարզի սահմանամերձ երկու գյուղի տնտեսություններին հասավ ՀՀ կառավարության կողմից տրամադրված 25 մոտոբլոկ՝ կցորդիչներով։
 
Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ դրանք հատկացվել են Կապանի Ներքին Հանդ (12 հատ) և Կաղնուտ գյուղերին (13 հատ)։ Գյուղսարքավորումները տրվել են այն ընտանիքներին, որոնք մշտապես բնակվում են այդ գյուղերում և ունեն անդամներ, որոնք կարող են օգտագործել տեխնիկան․ իսկ նրանք պարտավորվել են ստացածը կիրառել նաև գյուղի մյուս տնտեսությունների հողերը մշակելիս։
 
Բացի սրանից՝ Կաղնուտի, Ներքին Հանդի ու Շիկահողի բնակիչներին 1000 հատ գաճաճ ընկուզենու, 600 հատ արքայանարնջի, 500 հատ խնձորենու տնկիներ են տրամադրվել։
 
Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում մեկնարկած ծրագրերի աշխատանքները համակարգող, Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը նշում է, որ ուսումնասիրվել են տարբեր գյուղերի առանձնահատկությունները և գյուղացիների կարիքները, ու, ելնելով դրանցից, տարբեր բնակավայրերում տարբեր նախաձեռնություններ կլինեն․ կոնկրետ այս սարքավորումների շնորհիվ նշված երկու գյուղերում հողի մշակումն ամբողջովին մեքենայացված կլինի, իսկ սա ոչ թե պետք է դիտարկել որպես օգնություն գյուղացիներին, այլ՝ գյուղատնտեսության զարգացում։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում