Անկարայում սպանվել է Ռուսաստանի դեսպանը

Անկարայում սպանվել է Ռուսաստանի դեսպանը

Անկարայում սպանվել է Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կարլովը: 

Զինված անձը նրա վրա հարձակում է գործել: Թուրքիայի իշխանությունները դեռ չեն արձագանքել սպանությանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մանրամասն զեկույց պատրաստել տեղի ունեցածի վերաբերյալ: 

Ավելի ուշ պարզվել է մարդասպանի ինքնությունը՝ նա 1994-ին ծնված Մևլութ Մերթ Ալթընթաշն է, որը 2,5 տարի ծառայել է Թուրքիայի ոստիկանության արագ արձագանքման ստորաբաժանումում: Ոստիկանության գործողությունների արդյունքում Ալթընթաշը սպանվել է: 
Թուրքիայի և Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են, որ դեսպան Կարլովի սպանության կազմակերպիչները նպատակ ունեն խափանելու ռուս-թուրքական մերձեցման գործընթացը և երկու երկրների համատեղ պայքարն ընդդեմ ահաբեկչության: ՌԴ նախագահ Պուտինը նշել է, որ ի պատասխան այս սպանության, էլ ավելի է խորացնելու պայքարն ընդդեմ ահաբեկչության: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում