ՄՄարի Կոստանյան

Կիևում ՌԴ դեսպանության ավագ դիվանագետը պետք է Ուկրաինայի տարածքը լքի 72 ժամվա ընթացքում՝ սկսած ապրիլի 19-ից

Կիևում ՌԴ դեսպանության ավագ դիվանագետը պետք է Ուկրաինայի տարածքը լքի 72 ժամվա ընթացքում՝ սկսած ապրիլի 19-ից

Կիևում ՌԴ դեսպանության ավագ դիվանագետը, ի պատասխան Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի հյուպատոսի հետ կապված դեպքի, պետք է հեռանա Ուկրաինայի տարածքից: Այս մասին այսօր հայտարարել են Ուկրաինայի արտգործնախարարությունից՝ փոխանցում է Интерфакс գործակալությունը:

Գերատեսչության ներկայացուցչի մեկնաբանություններում ասվում է, որ նա «պետք է Ուկրաինայի տարածքը լքի 72 ժամվա ընթացքում՝ սկսած ապրիլի 19-ից»:

Կիևն անօրինական է համարել Սանկտ Պետերբուրգում ուկրաինացի դիվանագետի կալանավորումը, և կարծում է, որ նման գործողությունները խախտում են 1961-ի դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան և 1963-ի հյուպատոսական հարաբերությունների Վիեննայի կոնվենցիան:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում