ՆՆարեկ Սահակյան

Անգելա Մերկելը պատվաստվել է AstraZeneca պատվաստանյութով

Անգելա Մերկելը պատվաստվել է AstraZeneca պատվաստանյութով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատվաստվել է  բրիտանա-շվեդական արտադրության AstraZeneca պատվաստանյութով: Ինչպես տեղեկացնում է «DW»-ն,  66-ամյա կանցլերը պատվաստվել է Բեռլինի նախկին օդանավակայանում հատուկ սահմանված կենտրոնում, որը ներկայումս աշխատում է բացառապես AstraZeneca-ի հետ:

Կանցլերի կողմից պատվաստումը հաստատել է նրա մամուլի քարտուղար Շտեֆեն Զայբերթը, ով  «Թվիթերում» լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է  Մերկելի պատվաստման մասին  վկայականը: Մամուլի քարտուղարը նաև գրառում է կատարել՝ փոխանցելով կանցլերի խոսքերը:

«Շատ ուրախ եմ, որ այսօր պատվաստվել եմ  AstraZeneca պատվաստանյութով: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցում են պատվաստումների քարոզարշավին և բոլոր նրանց, ովքեր իրականացնում են պատվաստման աշխատանքներ: Պատվաստումը համավարակի հաղթահարման բանալին է»,- ասել է Մերկելը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում