ՄՄարի Կոստանյան

Ռուսաստանը և Ուկրաինան միաժամանակ զորավարժություններ են անցկացնում. ՆԱՏՕ-ն քննադատում է ՌԴ զորամիավորումների կուտակումները

Ռուսաստանը և Ուկրաինան միաժամանակ զորավարժություններ են անցկացնում. ՆԱՏՕ-ն քննադատում է ՌԴ զորամիավորումների կուտակումները

Ռուսաստանը և Ուկրաինան համաժամանակյա զորավարժություններ են անցկացրել: Ուկրաինայի սահմաններին մոտ ռուսական զորամիավորումների կուտակումների թեմայով ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարներն արտահերթ քննարկումներ են կազմակերպել՝ փոխանցում է Reuters գործակալությունը:

Աղբյուրը գրում է, որ Վաշինգտոնն ու Հյուսիսատլանտյան դաշինքը տագնապած են Ուկրաինայի մոտ և Ղրիմում ռուսական զորամիավորումների տեղակայման փաստից:

Ռուսական կողմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի՝ սևծովյան տարածաշրջանում ներկայությունը ոչ բարյացակամ սադրանք է, ուստի Վաշինգտոնին զգուշացրել է հեռու մնալ Ղրիմից ու Սև ծովից: Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են, որ երեք շաբաթ անցկացվող զորավարժությունների նպատակը մարտական պատրաստվածության ստուգումն է՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի սպառնալից վարքագծի:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում