ՄՄարիամ Մխիթարյան

Չավուշօղլուն անդրադարձել է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին ՌԴ-ի որոշմանը

Չավուշօղլուն անդրադարձել է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին ՌԴ-ի որոշմանը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու վերաբերյալ Ռուսաստանի որոշմանը, գրում է ahvalnews-ը:

«Ռուսաստանի որոշման տողատակում քաղաքական պատճառ չեմ տեսնում: Այն ընդունվել է՝ ելնելով զուտ առողջապահական նկատառումներից»,- ասել Չավուշօղլուն:

Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան նախօրեին հայտնել էր, որ կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով Ռուսաստանը ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը դադարեցնելու է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը՝ ինչպես կանոնավոր, այնպես էլ չարտերային չվերթերը։

Ռուսական կողմը բացատրել է, որ որոշումն ընդունվել է Թուրքիայում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով: Ավելի վաղ Թուրքիայի իշխանություններն երկարացրել էին պարետային ժամն ու արգելել միջքաղաքային երթևեկությունը՝ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակում: Թուրքիայի առողջապահության նախարարն էլ ասել էր, որ երկիրը գտնվում է կորոնավիրուսային համաճարակի ամենածանր շրջանում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում