ՄՄարի Կոստանյան

Ռուս և ադրբեջանցի զինվորականները քննարկում են «Իսկանդերի» բեկորների թեման. Դմիտրի Պեսկով

Ռուս և ադրբեջանցի զինվորականները քննարկում են «Իսկանդերի» բեկորների թեման. Դմիտրի Պեսկով

Լեռնային Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռային բեկորների հայտնաբերման վերաբերյալ Բաքվի տեղեկատվության հետ կապված թեման քննարկում են Ռուսաստանի և Ադրբեջանի զինված ուժերը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

«Ռազմական գծով սերտ բանակցություններ են անցկացվում, որի ընթացքում քննարկվում են բոլոր համապատասխան հարցերը»,- հայտարարել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք «Իսկանդերի» բեկորների հայտնաբերման թեման բարձրացվե՞լ է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի ժամանակ: 

Ալիևը Բաքվում հայտարարել էր, թե ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է «Իսկանդերի» հարցը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում