ՄՄարիամ Մխիթարյան

Շնորհավորանքներ տիեզերքից

Շնորհավորանքներ տիեզերքից

Միջազգային տիեզերակայանի ռուսաստանցի տիեզերագնացներն իրենց հրամանատարի՝ Սերգեյ Ռիժիկովի հետ շնորհավորել են հայրենակիցներին Տիեզերագնացության օրվա առթիվ, որն ամեն տարի նշվում է ապրիլի 12-ին: Այս մասին հայտնում է Роскосмос-ը:

Տիեզերագնացները նշել են, որ խորհրդային կոնստրուկտորները երկիրը դարձրեցին առաջավոր տիեզերական տերություն, իսկ Գագարինի թռիչքը հերոսության օրինակ դարձավ նրա հետնորդների, այդ թվում՝ ներկա անձնակազմի համար:

60 տարի առաջ այս օրը իրականացվեց մարդու առաջին թռիչքը տիեզերք: 1961 թվականի ապրիլի 12-ին խորհրդային օդուժի 27-ամյա սպա Յուրի Գագարինն իրականացրեց թռիչքը «Վոստոկ» տիեզերանավով: 108 րոպե տևած թռիչքն ընդունվեց որպես համամարդկային նվաճում՝ համաշխարհային պատմության մեջ դառնալով շրջադարձային պահ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում