ՄՄարիամ Մխիթարյան

Կանանց եվրոպական ասոցիացիաները պահանջում են Շառլ Միշելի հրաժարականը

Կանանց եվրոպական ասոցիացիաները պահանջում են Շառլ Միշելի հրաժարականը

Եվրոպական մի շարք երկրների կանանց ասոցիացիաները պահանջել են Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հրաժարականը՝ կապված Անկարայի «արարողակարգային միջադեպի» հետ, հայտնում է Anadolu գործակալությունը:

Ըստ բելգիական լրատվամիջոցների՝ այդ կազմակերպությունները Միշելին մեղադրել են Անկարայում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին «նվաստացնելու» համար:

Նշվում է, որ խնդրագիրը կարճ ժամանակում մեծ թվով աջակիցներ է ձեռք բերել: Այն արդեն ստորագրել է մոտ 3000 մարդ Բելգիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, ինչպես նաև Եվրամիության անդամ չհանդիսացող մի շարք երկրներից:

Ասոցիացիաները կարծում են, որ Միշելը «լուրջ սխալ է թույլ տվել»՝ ի դեմս Ուրսուլա ֆոն դեր Լեյենի վիրավորելով բոլոր կանանց:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում