ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ պետքարտուղարը Բրյուսել կվերադառնա ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ նոր հանդիպումների համար

ԱՄՆ պետքարտուղարը Բրյուսել կվերադառնա ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ նոր հանդիպումների համար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաջորդ շաբաթ կվերադառնա Բրյուսել ՌԴ-ի հետ կապված մտահոգությունների ֆոնին ՆԱՏՕ-ի շրջանակում նոր հանդիպումների մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում տալով Bloomberg-ին:

Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ապրիլի 14-ին Բրյուսելում կհանդիպի Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ:

Գործակալությունը գրում է, որ Բլինքենը հաջորդ շաբաթ Բրյուսել կվերադառնա ՆԱՏՕ-ի պաշտոնատար անձանց հետ լրացուցիչ հանդիպման նպատակով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում