ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանի ԱԳՆ-ը Դոնբասում իրավիճակի սրման միտում է տեսնում

Ռուսաստանի ԱԳՆ-ը Դոնբասում իրավիճակի սրման միտում է տեսնում

Դոնբասում իրավիճակն ավելի է սրվում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է INTERFAX-ը:

«Ցավոք, իրավիճակն այնտեղ շարունակում է մնալ բարդ և սրվելու միտում ունի: Դրա պատճառը Կիևի ռազմատենչ տրամադրությունն է, որը դեռ ապրում է պատրանքներով` երկրի հարավ-արևելքում հակամարտության ռազմական լուծման հնարավորության հարցում»,- ասել է նա ճեպազրույցում:

Ըստ Զախարովայի՝ Կիևը զորք և տեխնիկա է կուտակում Դոնբասում, թարմացնում է մոբիլիզացիայի ծրագրերը: Զախարովան առասպել է անվանել ուկրաինական լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը՝ «ռուսական սպառնալիքի» մասին:

Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ռուսլան Խոմչակը հայտարարել էր, որ ուկրաինական բանակը պատրաստ է արձագանքելու իրավիճակի սրմանը Լուգանսկի  ու Դոնեցկի որոշ հատվածներում և Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում