ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ը պատրաստ է կասեցնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ զգուշացնելով Թեհրանի կողմից զիջումների մասին

ԱՄՆ-ը պատրաստ է կասեցնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ զգուշացնելով Թեհրանի կողմից զիջումների մասին

ԱՄՆ պետդեպարտամենտը պատրաստվում է կասեցնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ նշելով, որ Թեհրանը պետք է զիջումների գնա, ինչն Իսլամական Հանրապետությունն ավելի վաղ մերժում էր՝ փոխանցում է Russia Today-ը:

«Մենք պատրաստ ենք  ձեռնարկել անհրաժեշտ քայլերը` Իրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու համար՝ կասեցնելով պատժամիջոցների կիրառումը, ինչն անհամատեղելի է միջուկային գործարքի հետ»,- հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

Խոսնակը չի նշել Իրանի նկատմամբ պատժամիջոցների կասեցման ժամանակացույց:

Ամերիկյան կողմի՝ այս թեմայով հայտարարությունն արվել է միջուկային համաձայնագիրը վերակենդանացնելու նպատակով Վիեննայում երկրների ոչ դեմ առ դեմ բանակցություններից հետո:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում