ԱԱրման Գալոյան

Պարզվում են Երևանի ԲԿ-ներից մեկի պատուհանից ցած նետված տղամարդու մահվան հանգամանքները. ՔԿ

Պարզվում են Երևանի ԲԿ-ներից մեկի պատուհանից ցած նետված տղամարդու մահվան հանգամանքները. ՔԿ

2021 թ. ապրիլի 7-ին` ժամը 07:29-ին, ՀՀ ոստիկանության Մարաշի բաժանմունքից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքում գտնվող «Օրթոպեդիայի վնասվածքաբանության գիտական կենտրոնի» շենքի ետնամասի բակային հատվածում առկա է Երևան քաղաքի՝ 1949 թ. ծնված բնակչի դին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում պարզվել է, որ 71-ամյա տղամարդը ենթադրաբար իրեն վայր է նետել հիվանդանոցի երրորդ հարկի պատշգամբից: Բացատրություններ են ստացվել վերջինիս հիվանդասենյակում գտնվող խնամառուներից: Դեպքի վայրի զննությամբ վերցվել է նաև նրա հիվանդության պատմագիրը:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում