ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն հերքում է իր մասնակցությունը Կարմիր ծովում իրանական նավի միջադեպին

ԱՄՆ-ն հերքում է իր մասնակցությունը Կարմիր ծովում իրանական նավի միջադեպին

ԱՄՆ զինված ուժերը ներգրավված չեն Կարմիր ծովի միջադեպում` կապված իրանական դրոշով նավարկող «Սավիզ» նավի հետ, հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջեսիկա Մաքնալթին, գրում է INTERFAX-ը: Ավելի վաղ իրանական Mehr գործակալությունը հայտնել էր, որ երեքշաբթի Կարմիր ծովում՝ Եմենի ու Էրիթրեայի ափերի մոտ, հրթիռակոծության է ենթարկվել իրանական դրոշի ներքո նավարկող «Սավիզ» նավը:

Ըստ The Wall Street Journal-ի՝ իրանցի պաշտոնյաները հաստատել են նավի վրա հարձակումը: Ենթադրվում է, որ հարձակվել են իսրայելցի զինվորականները:

Ամերիկացի մի պաշտոնյա, անանուն մնալու պայմանով, հայտնել է New York Times-ին, որ իսրայելցիներն ԱՄՆ-ին տեղեկացրել են առավոտյան նավին հարվածելու մասին: Պաշտոնյայի տվյալով՝ իսրայելցիները հարձակումն անվանել են վրեժխնդրություն իսրայելական նավերի վրա իրանական նախորդ հարձակումների համար:

Իսրայելական լրատվամիջոցներն էլ հայտնել են, որ նավը Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն օգտագործել է հետախուզական տեղեկատվություն հավաքելու համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում