Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄՄերի Ներսիսյան

Ամրապնդվել է վստահությունն AstraZeneca պատվաստանյութի նկատմամբ. երկրները վերսկսել են ներկրումը

Ամրապնդվել է վստահությունն AstraZeneca պատվաստանյութի նկատմամբ. երկրները վերսկսել են ներկրումը

Աշխարհում գրեթե 132 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, թվերը շարունակում են աճել. առողջապահական կառույցներն ու աշխարհի առաջնորդներն ակտիվացնում են Քովիդ 19-ի դեմ պատվաստանյութի լայնամասշտաբ արտադրությունն ու պատվաստման գործընթացը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում արագացնել բնակչության պատվաստման գործընթացը:

Դեղորայքի հարցերով եվրոպական գործակալության դրական եզրակացությունն ամրապնդել է վստահությունն AstraZeneca պատվաստանյութի նկատմամբ: Եվրոպական անկախ կարգավորիչ մարմնի հայտարարությունից հետո, որ պատվաստման օգուտներն անհամեմատ ավելի շատ են, քան հնարավոր ու չապացուցված ռիսկերը, երկրները վերսկսել են AstraZeneca-ի ներկրումը:

Մեծ Բրիտանիայում AstraZeneca-ով արդեն պատվաստվել է չափահաս բնակչության կեսից ավելին`18 միլիոնը: Նիդեռլանդներում այս պահի դրությամբ ավելի քան 400.000 մարդ է պատվաստվել AstraZeneca-ով: Իտալիան էլ վերսկսել է այդ պատվաստանյութի ձեռքբերման գործընթացը. օրերս Հռոմ է հասել AstraZeneca-ի ավելի քան 1,3 միլիոն չափաբաժին:

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի կտրուկ աճով պայմանավորված՝ համազգային կարանտին է հայտարարվել: Երկրում հիվանդանոցներն արդեն գերծանրաբեռնված են: Ֆրանսիայում ուսումնական հաստատությունները 4 շաբաթով կփակվեն, իսկ ժամը 19:00-06:00-ը պարետային ժամ է հայտարարված: Միաժամանակ, Ֆրանսիայում շարունակվում են զանգվածային պատվաստումները:

Իրանի երկու նահանգներում սկսվել է կորոնավիրուսի տարածման չորրորդ ալիքը՝ հայտարարել է նախագահը: Հասան Ռոհանին չի հստակեցրել, թե որ նահանգների մասին է խոսքը: Նա ընդգծել է, որ եթե չձեռնարկվեն համապատասխան միջոցներ, ալիքը կտարածվի Իրանի նաև մյուս նահանգներում: Արդեն երկու ամիս է Իրանում սկսվել են անվճար, կամավոր պատվաստումները՝ ռուսական, չինական և հնդկական պատվաստանյութերով: Իրանական արտադրության պատվաստանյութի կիրառումը կսկսվի ապրիլից:

Համաճարակային իրավիճակը վատթարանում է հարևան Վրաստանում. երկրում հնարավոր է սկսվի վարակի համընդհանուր տարածում՝ հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրենը: Գամկղրելիձեի խոսքով, եթե բնակչությունը կատարի վարակաբանների պահանջները, խիստ սահմանափակումների կարիք առայժ չի լինի:
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում