ՄՄարի Կոստանյան

Ողբերգական դեպք Կապիտոլիումի շենքի մատույցներում

Ողբերգական դեպք Կապիտոլիումի շենքի մատույցներում

ԱՄՆ Կապիտոլիումի շենքի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով մահացել է մեկ իրավապահ, ևս մեկը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է՝ փոխանցում է BBC-ն:

Կապույտ Սեդանի վարորդը ավտոմեքենան ուղղել է Կապիտոլիումի անվտանգության անցակետի ոստիկանների վրա: Իրավապահները կրակ են բացել հանցագործի ուղղությամբ ու սպանել նրան:

Լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ հարձակման համար մեղադրվում է Ինդիանա նահանգի քաղաքացի, 25-ամյա Նոա Գրինը: Ենթադրվում է, որ նա համարվում է «Իսլամի ազգ» քաղաքական ու կրոնական շարժման հետևորդ:

Պատահարից շաբաթներ առաջ սոցիալական ցանցերում նա հայտարարել էր, որ կորցրել է աշխատանքը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում