ՄՄարի Կոստանյան

Իտալիան սկսում է խիստ սահմանափակումները Սուրբ Զատկի տոնին

Իտալիան սկսում է խիստ սահմանափակումները Սուրբ Զատկի տոնին

Սուրբ Զատկի տոնին Իտալիան անցնում է եռօրյա խիստ լոքդաունի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Եվրոպական այս երկրի բոլոր շրջաններն այժմ «կարմիր գոտում» են գտնվում, կիրառվելու են ամենախիստ սահմանափակումները: Իտալիան պայքարում է կորոնավիրուսի երրորդ ալիքի դեմ: Այս երկրում օրական արձանագրվում է մոտ 20 հազար նոր դեպք:

Իտալիայի քաղաքացիներին թույլատրվում է նշել Սուրբ Զատկի տոնը, եկեղեցիները չեն փակվի, հավատացյալները կարող են մասնակցել իրենց շրջանում անցկացվող պատարագներին:

Տարվա ընթացքում երկրորդ անգամ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Զատկի իր ուղերձը Սուրբ Պետրոսի հրապարակում կհղի առանց ուխտագնացների:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում