ՄՄարի Կոստանյան

Ռուս երկու դիվանագետներ Իտալիայից վտարվել են լրտեսության մեղադրանքով

Ռուս երկու դիվանագետներ Իտալիայից վտարվել են լրտեսության մեղադրանքով

Իտալիայի իշխանությունները երկրից վտարել են երկու ռուս դիվանագետի և ձերբակալել են իտալացի մեկ նավապետի՝ լրտեսության մեղադրանքի համար՝ փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Իտալիայի իրավապահները նավապետին և երկրում ՌԴ դեսպանության դիվանագետներին բերման են ենթարկել Հռոմում, որոնց ներկայացվել է «լրտեսությանը և պետական  անվտանգությանը վերաբերող լուրջ հանցագործության փորձի» մեղադրանք:

Նշվում է, որ Ուոլթեր Բիոթ անունով իտալացի նավապետը մեղադրվում է 5900 դոլարի դիմաց տեղեկություններ փոխանցելու համար: Որոշ փաստաթղթեր պատկանում են ՆԱՏՕ-ին:

Բերման ենթարկելուց հետո Իտալիայի իշխանությունները կանչել են երկրում ՌԴ դեսպանին, այնուհետև ռուս դիվանագետներին վտարել են երկրից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում