ՄՄարիամ Մխիթարյան

Գերմանիայում AstraZeneca-ի շուրջ ստեղծված իրավիճակը «հարված» է կորոնավիրուսի դեմ պայքարին

Գերմանիայում AstraZeneca-ի շուրջ ստեղծված իրավիճակը «հարված» է կորոնավիրուսի դեմ պայքարին

Գերմանիայի առողջապահության նախարարության ղեկավար Յենս Սպանը AstraZeneca պատվաստանյութի շուրջ ստեղծված իրավիճակը համարել է «հարված» Կովիդ-19-ի դեմ պարքարին: Հաղորդում է РИА Новости-ն:

Ըստ նրա, հարված է այն փաստը, որ երկրում առկա դեղամիջոցներից մեկը կարող է մեծ վտանգ ներկայացնել որոշակի տարիքային խմբի համար:

Նշվում է, որ ավելի վաղ Ռոբերտ Կոխի ինստիտուտում պատվաստումների մշտական ​​հանձնաժողովը փոխել էր իր առաջարկությունները AstraZeneca-ի օգտագործման վերաբերյալ: Եզրակացության համաձայն, դեղը նախատեսված է միայն 60-ից բարձր տարիքի մարդկանց համար, իսկ երիտասարդների մոտ պատվաստումից հետո 4-16 օրվա ընթացքում հազվադեպ դեպքերում այն կարող է հանգեցնել թրոմբոզի:

Մարտի 30-ին Գերմանիայի առողջապահության նախարարը հայտարարեց, որ AstraZeneca պատվաստանյութը կօգտագործվի միայն 60 տարեկանից բարձր մարդկանց համար: Ընդ որում պատվաստումը կիրականացվի միայն բժշկի կողմից քաղաքացու առողջական վիճակի գնահատումից հետո և անհատական ​​ռիսկի վերլուծության դեպքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում