Թուրքիայում նյարդային արձագանք են տվել ամերիկյան հետախուզության նախկին ղեկավար գեներալ Դեյվիդ Պետրեուսին պետքարտուղար նշանակելու՝ Դոնալդ Թրամփի ցանկությանը։
Դեռ 2003-ին Պետրեուսի հրամանատարությամբ ամերիկյան զորքերը ձերբակալել էին Իրաք թափանցած թուրք զինվորներին, ապա, գլուխներին պարկեր անցկացնելով, վտարել Իրաքից։ Այս մասին հիշեցնող Ֆորբսի հոդվածագիրը Թրամփին կոչ է անում չվստահել թվացյալ դաշնակից Թուրքիային։










