ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ը 596 մլն դոլար արժողությամբ մարդասիրական օգնություն կտրամադրի Սիրիային

ԱՄՆ-ը 596 մլն դոլար արժողությամբ մարդասիրական օգնություն կտրամադրի Սիրիային

Միացյալ Նահանգներն ավելի քան 596 մլն դոլար արժողությամբ մարդասիրական օգնություն կտրամադրի Սիրիային՝ արաբական երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար: Այս մասին այսօր հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ փոխանցում է Reuters գործակալությունը:

Հումանիտար աջակցությունը նպատակ ունի օգնելու 13.4 մլն սիրիացիների արաբական երկրում, ինչպես նաև 5.6 մլն սիրիացի փախստականների Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում և Եգիպտոսում:

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը միջազգային հանրությանը կոչ է արել ապահովել մարդասիրական օգնության անխոչընդոտ հասանելիությունը բոլոր սիրիացիներին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում