ՄՄարի Կոստանյան

Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ին թույլ չի տա Ռուսաստանի հետ խոսել ուժի դիրքից. Պեսկով

Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ին թույլ չի տա Ռուսաստանի հետ խոսել ուժի դիրքից. Պեսկով

Միացյալ Նահանգներին չի հաջողվի Ռուսաստանի հետ խոսել ուժի դիրքից՝ հայտարարել են Կրեմլում՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Դա անհնար է: Ամերիկացիներն այժմ հայտարարում են, որ բոլորի հետ խոսելու են ուժի դիրքից: Ո՛չ Պուտինը,  ո՛չ Ռուսաստանի կառավարությունից որևէ մեկը թե՛ ամերիկացիներին և  թե՛ որևէ մեկին թույլ չի տա մեզ հետ այդպես խոսել: Դա բացառվում է»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ընդ որում՝ նա նշել է, որ չնայած տարաձայնություններին՝ Մոսկվան կարևորում է ԱՄՆ-ի հետ երկխոսությունը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում