ՄՄարիամ Մխիթարյան

Ավստրալիայի գլխավոր դատախազը և պաշտպանության նախարարը հեռանում են պաշտոններից՝ բռնաբարության հետ կապված սկանդալների պատճառով

Ավստրալիայի գլխավոր դատախազը և պաշտպանության նախարարը հեռանում են պաշտոններից՝ բռնաբարության հետ կապված սկանդալների պատճառով

Ավստրալիայի գլխավոր դատախազ Քրիստիան Փորթերը և պաշտպանության նախարար Լինդա Ռեյնոլդսը հեռանում են զբաղեցրած պաշտոններից բռնաբարության երկու սկանդալի ֆոնին՝ հայտնում է ТАСС-ը:

Գլխավոր դատախազի շուրջ սկանդալը սկսվել է դեռևս փետրվարի վերջին, երբ հայտնի դարձավ բռնաբարության վերաբերյալ ոստիկանություն ներկայացված դիմումի մասին: Դեպքը տեղի էր ունեցել Ավստրալիայի խորհրդարանի շենքում 1989 թ. ավագ դպրոցի աշակերտների կրթական բանավեճի ժամանակ: Այն ժամանակ 17 տարեկան Պորտերը բռնաբարել էր 16-ամյա մի աղջկա, որը նույնպես մասնակցել է բանավեճին:

Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարար Ռեյնոլդսին, ապա փետրվարին պարզվեց, որ նրա աշխատասենյակում Մորիսոնի գլխավորած Լիբերալ կուսակցության անդամը 2019 թվականի մարտին բռնաբարել էր գերատեսչության աշխատակցուհուն: Նախարարը խոստովանել է, որ իրեն տեղեկացրել էին բռնաբարության մասին, բայց նա հերքել է ենթադրությունը, թե նախարարությունը ճնշում է գործադրել տուժողի վրա՝ դեպքը հասարակությունից գաղտնի պահելու համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում