ՄՄարիամ Մխիթարյան

Կվերականգնվի երթևեկությունը Սուեզի ջրանցքով

Կվերականգնվի երթևեկությունը Սուեզի ջրանցքով

Սուեզի ջրանցքում խցանված Ever Given նավը մասամբ դուրս է բերվել ծանծաղուտից՝ հայտնում է Bloomberg-ը: Սակայն հայտնի չէ, թե երբ կվերսկսվի երթևեկությունը: Ներկայումս ավելի քան 450 նավ սպասում է տեղաշարժին:

Մասնագետների կարծիքով՝ Ever Given բեռնանավի կողմից Սուեզի ջրանցքով նավերի տեղաշարժի արգելափակումը կարող է կարճ ժամանակով բարձրացնել նավթի և գազի գները, սակայն երկարաժամկետ բացասական ազդեցությունը բացառում են:

Թայվանական Evergreen Group-ին պատկանող Ever Given հսկա բեռնանավը Սուեզի ջրանցքի ծանծաղուտում է հայտնվել մարտի 23-ին: Այն Չինաստանից ուղևորվում էր Ռոտերդամ (Նիդերլանդներ) և, ըստ նախնական տվյալների,  ուղուց շեղվել է ուժեղ ավազամրրիկի հետևանքով առաջացած ցածր տեսանելիության պատճառով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում