ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ում հրաձգության զոհ է դարձել երկու մարդ. ևս ութը վիրավոր են

ԱՄՆ-ում հրաձգության զոհ է դարձել երկու մարդ. ևս ութը վիրավոր են

ԱՄՆ Վիրջինիա նահանգի ծովափին մոտ հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է երկու մարդ, ևս ութը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ տեղեկացնում է CNN-ը:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչների՝ դեպքի վայր ժամանելուց հետո հարևանությամբ կրկին կրակոցներ են հնչել:

Տուժածները, այդ թվում՝ վիրավոր մեկ ոստիկան, տեղափոխվել են հիվանդանոց: Հանցագործության վայրի մոտակայքում իրավապահները կանգնեցրել են մի քանի մարդու և բերման ենթարկել, որոնց առնչությունը միջադեպին առայժմ պարզ չէ:

Դեպքի առնչությամբ քննություն է սկսվել: Հանցագործության շարժառիթների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում