ՄՄարիամ Մխիթարյան

Փհենյանը հաստատել է բալիստիկ հրթիռների փորձարկման լուրը

Փհենյանը հաստատել է բալիստիկ հրթիռների փորձարկման լուրը

Փհենյանն այսօր հաստատել է, որ հինգշաբթի նոր բալիստիկ հրթիռներ է փորձարկել: Հյուսիսային Կորեայի պաշտոնական կենտրոնական լրատվական գործակալությունը հայտնել է, որ երկու «նոր տիպի մարտավարական կառավարվող հրթիռները» հարվածել են թիրախին արևելյան ափերի մոտ:

Ըստ reuters-ի՝ նոր հրթիռներն ունակ են կրել մինչև 2,5 տոննա մարտագլխիկ: Միաժամանակ նշվում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը չի հետևել հրթիռների փորձարկումներին:

Հաստատումը Հյուսիսային Կորեան արել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո, որում ԱՄՆ նախագահը զգուշացրել էր, որ այդ փորձարկումներով Փհենյանը սրում է լարվածությունը տարածաշրջանում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում