ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը պատմել է Մոսկվա վերադառնալու նպատակների մասին

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը պատմել է Մոսկվա վերադառնալու նպատակների մասին

ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ երկրի ղեկավարության հետ կքննարկի Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության հեռանկարները՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Ինձ կանչել են, որպեսզի վերլուծություն անենք, խոսենք ապագայի մասին, տեսնենք՝ ինչ կարող ենք անել, որ մեր հարաբերություններն ամբողջովին չգլորվեն անդունդը»,- հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը:

Երկու երկրների միջև տարաձայնությունների սրման ֆոնին՝ անցյալ շաբաթ ՌԴ ԱԳՆ-ը դիվանագետին ԱՄՆ-ից Մոսկվա էր կանչել խորհրդակցության: Այսօր դեսպանը նշել է, որ չգիտի, թե երբ կվերադառնա Վաշինգտոն:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում