ՄՄարի Կոստանյան

Այսօր մեկնարկում է ԵՄ գագաթնաժողովը, որին կմիանա նաև ԱՄՆ նախագահը

Այսօր մեկնարկում է ԵՄ գագաթնաժողովը, որին կմիանա նաև ԱՄՆ նախագահը

Եվրամիության անդամ երկրների ղեկավարներն այսօր տեսակոնֆերանս են անցկացնելու: Օրակարգի առանցքային թեմաները վերաբերում են կորոնավիրուսի պատվաստանյութերին, համաճարակային իրավիճակին, արտաքին հարաբերություններին ու եվրոպական դաշինքի թվային ռազմավարությանը: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:

Գագաթնաժողովի ժամանակ կքննարկվեն անդրատլանտյան հարաբերությունները, սակայն այս անգամ մեկ տարբերությամբ՝ հանդիպմանը կմիանա նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Եվրամիության անդամ երկրների և կառավարությունների ղեկավարները հուսով են, որ կվերականգնեն ԱՄՆ-ի հետ դաշինքը Դոնալդ Թրամփի քառամյա ղեկավարումից հետո:

Գործընկերությունը թարմացնելու և խորացնելու համար երկու կողմերն իրենց նվիրվածություն են ցույց տվել այս շաբաթ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բրյուսելում հանդիպել էր ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում