ՄՄարի Կոստանյան

Թուրքիայում բերման է ենթարկվել ևս 150 զինվորական՝ կապված ռազմական հեղաշրջման փորձի հետ

Թուրքիայում բերման է ենթարկվել ևս 150 զինվորական՝ կապված ռազմական հեղաշրջման փորձի հետ

Թուրքիայում շարունակվում է մարդորսը: Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ առնչության կասկածանքով օպերատիվ գործողությունների ժամանակ Թուրքիայի իրավապահները բերման են ենթարկել 150 մարդու՝ փոխանցում է Reuters-ը:

Օպերատիվ գործողություններ են անցկացվել Թուրքիայի 53 շրջանում՝ 2016-ին ռազմական հեղաշրջման անհաջող փորձի հետ առնչություն ունեցողներին պատժելու շրջանակում:

Հիշեցնենք, որ ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ մահացել էր ավելի քան 250 մարդ: Ֆեթուլլահ Գյուլենը հերքում է իր մասնակցությունն այդ իրադարձությանը:

Թուրքիայի դատախազությունը հրահանգել էր բերման ենթարկել 184 հոգու, այդ թվում՝ 123 գործող զինվորականների: Ի դեպ, կասկածյալներ կան նաև Հյուսիսային Կիպրոսում, որտեղ ծառայում են թուրք զինվորականներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում