ՄՄարիամ Մխիթարյան

Եվրամիությունը պատրաստվում է արգելափակել AstraZeneca պատվաստանյութի մատակարարումը Մեծ Բրիտանիա

Եվրամիությունը պատրաստվում է արգելափակել AstraZeneca պատվաստանյութի մատակարարումը Մեծ Բրիտանիա

Եվրամիությունը կարող է արգելափակել AstraZeneca պատվաստանյութերի մատակարարումը Մեծ Բրիտանիա: Այս մասին հայտնում է Bloomberg-ը` հղում անելով իր աղբյուրներին:

Ամերիկյան հրատարակության համաձայն՝ Եվրամիությունը  ուշադիր կքննարկի դեղամիջոցը Մեծ Բրիտանիա արտահանելու բոլոր հայցումները: Նշվում է, որ, ամենայն հավանականությամբ, դրանք կմերժվեն, քանի որ արտադրողն ամբողջովին չի կատարել պատվաստանյութը միության անդամ երկրներին մատակարարելու իր պարտավորությունները:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը AstraZeneca-ին սպառնացել էր արգելել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտահանումը Եվրամիությունից այլ երկրներ՝ մատակարարումների կտրուկ կրճատման պատճառով: Ըստ նրա՝ առաջին եռամսյակի վերջին արտադրողը մատակարարել է պայմանագրով նախատեսված պատվաստանյութերի ծավալի միայն 30 տոկոսը:

Պատճառներից մեկը հնդկական Պունա քաղաքում պատվաստանյութի արտադրության համար կառուցվող գործարանում բռնկված հրդեհն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում