ՄՄարի Կոստանյան

Պուտինի մասին Բայդենի խոսքերը հարիր չեն պետության ղեկավարին. Ռեջեփ Էրդողան

Պուտինի մասին Բայդենի խոսքերը հարիր չեն պետության ղեկավարին. Ռեջեփ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռակա բանավեճին՝ փոխանցում է Ermenihaber-ը:

Էրդողանը լրագրողներին տված հարցազրույցում հաջակցություն ՌԴ ղեկավարի՝ ասել է. 

«Պարոն Բայդենի՝ Պուտինի մասին այդ խոսքերը պետության ղեկավարին հարիր խոսքեր չեն, և մի պետության ղեկավարի կողմից Ռուսաստանի նման պետության ղեկավարի հասցեին այդպիսի արտահայտություն անելը չի կարող ընդունելի լինել»: 

Ըստ Էրդողանի՝ Պուտինը Բայդենին խելամիտ և շատ բարեկիրթ պատասխան է տվել: 

Մարտի 17-ին ABC հեռուստաընկերության եթերում ԱՄՆ նախագահը դրական է պատասխանել լրագրողին այն հարցին, թե արդյոք Բայդենը կարծո՞ւմ է, որ Պուտինը մարդասպան է: Նույն օրը պաշտոնական Մոսկվան հայտարարել էր՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանին կանչում է Մոսկվա, բայց ընդգծել, որ խոսքը ոչ թե հետ կանչելու, այլ խորհրդակցություններին մասնակցելու մասին է: Հաջորդ օրը Պուտինն անձամբ էր արձագանքել Բայդենի հայտարարությանը՝ ասելով, որ նրան առողջություն է մաղթում: Ավելի ուշ Պուտինը  ԱՄՆ նախագահին առաջարկել էր շարունակել բանավեճն ուղիղ եթերում, որը, սակայն, վերջինս հրաժարվել է ընդունել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում