ՄՄարի Կոստանյան

Ճապոնիայում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Ճապոնիայում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Ճապոնիայի ափերին տեղի է ունեցել 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ փոխանցում է РИА Новости-ն:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Ծագող արևի երկրի հյուսիսարևմտյան հատվածում: Երկրաշարժի հիպոկենտրոնն արձանագրվել է 60 կմ խորությամբ:

Ստորգետնյա ցնցումներից հետո Ճապոնիայի կառավարությունը ստեղծել է ճգնաժամային շտաբ: Ցնցումներ զգացվել են նաև երկրի մայրաքաղաք Տոկիոյում:

Աղետի գոտում հայտարարվել է ցունամիի վտանգ: Չի բացառվում, որ ցունամիի ժամանակ ալեկոծությունը կարող է հասնել մեկ մետրի:

Մոտ 200 տուն հոսանքազրկվել է: Երկրի իշխանությունները գրեթե 7 հազար բնակչի հորդորել  է տարհանվել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում