ՄՄարի Կոստանյան

Ֆրանսիան ու Լեհաստանը խստացնում են հակահամաճարակային սահմանափակումները

Ֆրանսիան ու Լեհաստանը խստացնում են հակահամաճարակային սահմանափակումները

Ֆրանսիան ու Լեհաստանը խստացնում են վերջին մի քանի շաբաթների ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի ավելացմամբ պայմանավորված սահմանափակումները: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Համավարակի երրորդ ալիքի բռնկման մտավախությունից սահմանափակումների խստացում է նախատեսված Ֆրանսիայի 16 շրջաններում, ներառյալ՝ Փարիզը: Լոքդաունը վերաբերում է 21 մլն քաղաքացու:

Իսկ Լեհաստանում երեք շաբաթով փակվում են ոչ առաջին անհրաժեշտության խանութները, հյուրանոցները, մշակույթի կենտրոններն ու մարզասրահները:

Կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելանում են նաև Գերմանիայում: Այս մասին զգուշացրել է եվրոպական երկրի կանցլեր Անգելա Մերկելը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում