ՄՄարիամ Մխիթարյան

Մեքսիկայում առգրավել են Sputnik V կեղծ պատվաստանյութի անօրինական խմբաքանակ

Մեքսիկայում առգրավել են Sputnik V կեղծ պատվաստանյութի անօրինական խմբաքանակ

Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը հայտնել է, որ կեղծ Sputnik V պատվաստանյութով սրվակները Հոնդուրաս են տեղափոխել մասնավոր ինքնաթիռով՝ տեղեկացնում է interfax-ը: Մի քանի հազար դեղաչափ թաքցված է եղել շշերի և հրուշակեղենի արանքում: Իրավապահներին կասկած է հարուցել տարաների և պիտակների ձևավորումը, արտադրանքը պաշտպանված չի եղել թվային գծանշմամբ:

Հիմնադրամը պարզաբանել է, որ կեղծ դեղամիջոցը հայտնաբերելը դժվար չէ, քանի որ արտադրված Sputnik V պատվաստանյութի յուրաքանչյուր խմբաքանակ ենթարկվում է առավել խիստ վերահսկողության: Պատվաստանյութերի սրվակներից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ QR կոդ, Sputnik V-ն տեղափոխում են միայն լիազորված փոխադրողները, որոնք համապատասխանում են անվտանգության ամենաբարձր չափանիշներին:

Մեքսիկայի իրավապահները ձերբակալել են ինքնաթիռի անձնակազմին և ուղևորներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում