ՄՄարիամ Մխիթարյան

Բայդենի հետ ՄԱԿ-ի ԱԽ հանդիպմանը մասնակցել է Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը

Բայդենի հետ ՄԱԿ-ի ԱԽ հանդիպմանը մասնակցել է Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը

Մոսկվան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ վիրտուալ հանդիպման է ուղարկել ոչ թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի մշտական ներկայացուցչին, այլ նրա տեղակալին՝ գրում է РИА Новости-ն:

Խորհրդի մյուս երկրները հանդիպմանը ներկայացել են մշտական անդամի մակարդակով: ԱՄՆ նախագահը ներկաներին խնդրել է զբաղվել Մյանմայում, Եթովպիայում, Լիբիայում, Սիրիայում և Եմենում հակամարտությունների կարգավորմամբ: Բայդենը մտադիր է ցուցադրել ԱՄՆ-ի «արժեքների վրա հիմնված գլոբալ առաջնորդությունը» և նորից համագործակցել միջազգային կառույցների, հատկապես ՄԱԿ-ի հետ:

Ռուսաստանը ներկայացնող Մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Աննա Էվստիգնեևան լռել է քննարկումների ժամանակ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում