ԳԳայանե Թամամյան

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքները Հայաստանում նոր կորոնավիրուսի պայմաններում. ՄԻՊ-ի զեկույցը

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքները Հայաստանում նոր կորոնավիրուսի պայմաններում. ՄԻՊ-ի զեկույցը

Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույց է հրապարակել՝ կոնկրետ օրինակներով ցույց տալով ադրբեջանական զինված ուժերի կատարած մարդկության դեմ ուղղված հանցագործությունները: Զեկույցում ՄԻՊ-ը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած պատերազմի հետևանքները Հայաստանում նոր կորոնավիրուսի (COVID-19) պայմաններում՝

 

1. 2020 թ. մարտի 1-ից սեպտեմբերի 26-ը ընկած ժամանակահատվածում, այսինքն` 7 ամսվա ընթացքում գրանցվել է COVID-19-ով վարակման 49400 դեպք.

 

2. պատերազմի ժամանակ՝ միայն 2020 թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը, այսինքն` ընդամենը մեկուկես ամսվա ընթացքում այս թիվը հասել է 59287.

 

3. պատերազմից անմիջապես հետո՝ 2020 թ. նոյեմբերի 10-30-ը, այսինքն` միայն կես ամսվա ընթացքում`վարակման դեպքերի թիվը հասել է 27280-ի:

 

Զեկույցի բոլոր վերլուծությունները հիմնված են ՀՀ առողջապահության նախարարության հավաստի պաշտոնական տվյալների վրա:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում