ՄՄարիամ Մխիթարյան

Կոռուպցիայի համար դատապարտված Սարկոզին կրկին դատարանի առաջ կկանգնի

Կոռուպցիայի համար դատապարտված Սարկոզին կրկին դատարանի առաջ կկանգնի

Երկու շաբաթ առաջ կոռուպցիայի մեղադրանքով դատապարտված Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կրկին կկանգնի դատարանի առջև, այս անգամ 2012-ին վերընտրվելու քարոզարշավի ընթացքում կատարած ապօրինի յուրացումների ու ֆինանսավորման մեղադրանքով՝ հաղորդում է FRANCE 24-ը:

Իր ձախողված քարոզարշավի ընթացքում Սարկոզին 20 միլիոն եվրո (24 միլիոն դոլար) է ծախսել հանրահավաքների ու կողմնակիցների հետ հանդիպումների, շքեղ հավաքույթների համար:

Գումարն օգտագործվել է քարոզարշավի վերջին օրերին, երբ Սարկոզին փորձել է խուսափել իր սոցիալիստ մրցակից Ֆրանսուա Օլանդի անսպասելի ուժեղ մարտահրավերից: Քննիչներն ասում են, որ երկրորդ փուլում նրա ընտրապայքարի ընդհանուր ծախսը կազմել է գրեթե 43 միլիոն եվրո (51 միլիոն դոլար):

Ֆրանսիայի նախկին ղեկավարը պնդում է, որ տեղյակ չի եղել այդ ծախսերից: Եթե ​​Սարկոզին մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է մեկ տարվա ազատազրկում և մոտ 4500 ԱՄՆ դոլարի տուգանք:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում